Ալեն Սիմոնյանն այցելել է Գեղարքունիքի զորամասի հրդեհից տուժած զինծառայողներին


Ալեն Սիմոնյանն այցելել է Գեղարքունիքի զորամասի հրդեհից տուժած զինծառայողներին
Հունվար 19 22:24 2023

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր այցելել է Այրվածքաբանության կենտրոնում գտնվող Գեղարքունիքի զորամասի հրդեհից տուժած զինծառայողներին։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել է ԱԺ նախագահի խոսսնակը։

 

 
ԱԺ նախագահին ուղեկցել է առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը։

 

Բժիշկները Սիմոնյանին տեղեկացրել են, որ 2 զինվորների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։ Սիմոնյանը հիվանդանոցում զրուցել է նաև այրվածքներ ստացած զինվորներից մեկի ծնողների հետ և պատրաստակամություն հայտնել աջակցել ցանկացած հարցում։