Մուշեղ Համբարչյանը եւ Սերգեյ Կևորկովը Մասիս համայնքից էին․ Համբարձումյանը լուսանկարներ է հրապարակել


Մուշեղ Համբարչյանը եւ Սերգեյ Կևորկովը Մասիս համայնքից էին․ Համբարձումյանը լուսանկարներ է հրապարակել
Հունվար 19 19:08 2023

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Խորը ցավով տեղեկացանք ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և երեք վիրավորների մասին։
 
Դժբախտ պատահարի պատճառով զոհվել են Մասիս համայնքի Դաշտավան գյուղի բնակիչ Մուշեղ Համբարչյանը և Դարբնիկ գյուղի բնակիչ Սերգեյ Կևորկովը։
 
Ցավակցում եմ Մ. Համբարչյանի և Ս. Կևորկովի ընտանիքի անդամներին, հարազատներին։ Ուժ ու տոկունություն Ձեզ։
 
Վշտակցում եմ նաև բոլոր զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին։
Շուտափույթ ապաքինում վիրավորներին։
Փառք ու խոնարհում