Հակառակորդի կրակոցից վիրավորված զինվորին վիրահատել են․ կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ խոսնակ


Հակառակորդի կրակոցից վիրավորված զինվորին վիրահատել են․ կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ խոսնակ
Հունվար 19 16:05 2023

Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին զինվորական բժիշկները վիրահատել են, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին մեզ  հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ 

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:
 
 
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն։