Կացարանի պատուհանով, որը պատված է եղել ճաղավանդակներով, մի քանի զինծառայող փորձել են դուրս գալ։ Ըստ երևույթին` դրանք հենց վիրավոր զինծառայողներն են եղել։
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանում բռնկված կրակը շատ ուժեղ է եղել. քնած զինծառայողներից մի քանիսը ծխահարվել են, իսկ մյուսները փորձել են դուրս գալ, բայց քանի որ հենց մուտքի մոտ է եղել կրակը, նրանց չի հաջողվել դա անել։ Այդ ընթացքում վերակարգի զինծառայողները ներս են մտել, որպեսզի օգնության հասնեն համածառակայիցներին, բայց նրանք էլ են հրդեհի զոհ դարձել։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում են Sputnik Արմենիայի թղթակիցները, որոնք այս պահին Գեղարքունիքի մարզում են։
Ավելին՝https://armeniasputnik.am










