«Այրվել զորամասո՞ւմ… Այսինքն` հասուն երիտասարդ տղերքը չկարողացա՞ն դուրս գալ այրվող տարածքից կամ փրկել միմյանց…». Արտակ Զաքարյան


«Այրվել զորամասո՞ւմ… Այսինքն` հասուն երիտասարդ տղերքը չկարողացա՞ն դուրս գալ այրվող տարածքից կամ փրկել միմյանց…». Արտակ Զաքարյան
Հունվար 19 11:38 2023

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԶՈւ ստորաբաժանումներից մեկում այս գիշեր տեղի ունեցած հրդեհն ու դրա հետևանքները (չեմ բացառվում նաև դիվերսիան) ողբերգություն է: Ընդունեք թե ոչ` այս ամենը Նիկոլի կառավարման պտուղներն են: Մարտունակ և ուժեղ բանակի «մայկա-տռուսիկ»-ը քննադատող Նիկոլի ղեկավարած բանակում` նախկին կահավորված զորամասերի փոխարեն զինվորներին տեղակայում են որտեղ պատահի (այդ թվում նաև լքված շինություններում):

 

 

Արդյունքներն էլ, ցավոք, այսպիսին է լինում: Այրվել զորամասո՞ւմ… Այսինքն` հասուն երիտասարդ տղերքը չկարողացա՞ն դուրս գալ այրվող տարածքից կամ փրկել միմյանց: Որտե՞ղ էիք տեղակայել ու քնեցրել այդ մարդկանց, այ անաստվածներ: Նույնիսկ բանակի ստեղծման առաջին օրերին, ոչնչով չապահովված զորամասում նման ողբերգական դեպք հնարավոր չէր պատկերացնել:

 

Ցավակցում եմ զոհված զինծառայողների ընտանիքներին և մեզ բոլորիս: Սա համազգային ողբերգություն է, ոչ թե միայն զոհերի ընտանիքների:

 

 

Այսպես կոչված, պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա, իսկ կորպուսի հրամանատարը` պատասխանատվության ենթարկվի: Հայրենիքի ու ազգային բանակի դեմ Նիկոլի գործած մահացու մեղքերը վաղուց արդեն անցել են սատանայական բոլոր բնագծերը: Այս ամենն իր գործած մեղքերի, դավադրությունների ու տգիտությունների հետևանքներն են:

 

 

 

Ուշքի արի «հպարտ քաղաքացի»: Հասկացանք, որ ուշքի գալու համար մի փոքր խելք է պետք, բայց գոնե մաշկիդ ու գանգիդ հասցված այսքան ցավերից հետո ուշքի արի:

 

Ասփսոս է պետությունը, ափոսոս են երիտասարդ երեխեքը»: