Երբ իշխանությունն առանց իզմ-երի է, ծնվում է գուրգենարսենյանիզմ


Երբ իշխանությունն առանց իզմ-երի է, ծնվում է գուրգենարսենյանիզմ
Հունվար 18 12:16 2023

«Արցախի հարց կոչվածը լուծվել է ինքը: Էն մնացածը, ինչի մասին մենք խոսում ենք, դա տեխնիկական պրոցես է, որը որ կընթանա: Էդ տեխնիկական պրոցեսի ընթացքում քննարկումներ կլինեն՝ Արցախի հայկական բնակչության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ»:  «Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որեւէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որեւէ անգամ սպառնացել է, որեւէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան». սա Գուրգեն Արսենյանն է՝ 2023 թվականի ռազլիվի։

 

Նկարում պատկերված է Գուրգեն Արսենյանը՝ 2013 թվի։ Երբ գնում էր Երևանի ավագանու ընտրություններին՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ։

Մարդու, որը 10 տարի պայքարում էր Արցախի ինքնորոշման համար, և որն այսօր նույնպես իրատեսական է համարում Արցախի պետականությունը։ 2013-ին, դրանից առաջ ու հետո, Գուրգեն Արսենյանը մեկ բառ անգամ չի առարկել Վ. Օսկանյանին։ Ի դեպ, նրանք ընտրության էին գնում ԲՀԿ ցուցակով՝ մի կուսակցության, որի համար Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախ Արցախը հստակ ծրագրային դրույթ էին։ Բայց դա չէր խանգարում Գ. Արսենյանին՝ խոնարհաբար հանգրվանել ԲՀԿ խմբակցությունում։

 

Իսկ Գուրգեն Արսենյանի քաղաքական բեմելն ավելի վաղ էր՝2003-ին, երբ ՄԱԿ կուսակցությունը հայտնի կոմերցիոն տեխնոլոգիաներով մտավ ԱԺ։ Այդ մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել այդ թվականների «Հայկական Ժամանակ» օրաթերթում։

Ավելին՝ Aysor.am