Հերքում «Մեգա թրեյդ» ընկերությունից (Ran OIL)


Հերքում «Մեգա թրեյդ» ընկերությունից (Ran OIL)
Հունվար 13 21:37 2023

«ԱրմԴեյԷյԷմ» ՍՊԸ-ի www.Armday.am կայքում 25.03.2021 թվականին՝ ժամը 21:34-ին տեղադրվել է  «Խաչատուր Սուքիասյանի ներկրած անորակ վառելիքի պատճառով հաճախորդների մեքենաների շարժիչները շարքից դուրս են գալիս» վերտառությամբ հոդված։

Նշված հոդվածի առնչությամբ  «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն դիմել են դատական պաշտպանության և պահանջել հրապարակայնորեն ներողություն խնդրել, դատարանի վճիռը հրապարակել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները  հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև փոխհատուցում վճարել:

Հայտնում ենք, որ «ԱրմԴեյԷՅԷՄ» ՍՊԸ-ն նշված հրապարակումները արտատպել է ոչ պաշտոնական լրատվական գործունեություն իրականացնող Մեդիապորտ և Դեժավյու տելեգրամյան ալիքներում առավել վաղ կատարված ճիշտ նույն հրապարակումներից:

Հետագայում, սակայն, պարզվել է, որ հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը հիմնավորված չէ և չի համապատասխանում իրականությանը:

«ԱրմԴեյԷյԷմ» ՍՊԸ-ն սույնով հայտնում է, որ մտադրություն չի ունեցել վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել ընկերության պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը և ներողություն է խնդրում   «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ից վերջինիս վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելու համար: