Պուտինը Պետդումա է ներկայացրել ԵԽ պայմանագրերի դադարեցման մասին օրենքի նախագիծ


Պուտինը Պետդումա է ներկայացրել ԵԽ պայմանագրերի դադարեցման մասին օրենքի նախագիծ
Հունվար 17 23:36 2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագրերը դադարեցնելու մասին» օրինագիծը։ Փաստաթուղթը գրանցվել է և ուղարկվել ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։

 

Խոսքը հետևյալ պայմանագրերի մասին է.

 

«Եվրոպայի խորհրդի կանոնադրություն»-ը,

 

«Եվրոպայի խորհրդի արտոնությունների եւ անձեռնմխելիության մասին ընդհանուր համաձայնագիր»-ը, ինչպես նաեւ դրա հինգ արձանագրությունները,

 

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա»-ն, ինչպես նաեւ դրա տասը արձանագրությունները,

«Ահաբեկչության դեմ պայքարի եվրոպական կոնվենցիա»-ն,

 

«Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիա»-ն,

 
 

«Եվրոպական սոցիալական խարտիա»-ն։

Նշվում է, որ Եվրոխորհրդի միջազգային պայմանագրերը Ռուսաստանում դադարեցված կհամարվեն 2022 թվականի մարտի 16-ից։

Եվրախորհուրդը դադարեցրել է Ռուսաստանի Դաշնության անդամակցությունը կազմակերպությանը 2022 թվականի փետրվարի 25-ին՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Մարտի 15-ին Ռուսաստանը հայտարարեց կազմակերպությունից դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին։