Պեսկովն անդրադարձել է ՌԴ-ում մոբիլիզացիայի նոր ալիքի վերաբերյալ տեղեկություններին


Պեսկովն անդրադարձել է ՌԴ-ում մոբիլիզացիայի նոր ալիքի վերաբերյալ տեղեկություններին
Հունվար 17 21:36 2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում վաղը հայտարարել մոբիլիզացիայի նոր ալիքի կամ հատուկ գործողության ռեժիմի փոփոխության մասին։ Այս մասին  «Осторожно Media»-ի հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սոցցանցերում հաղորդագրությունների ֆոնին, որ վաղը՝ Լենինգրադի շրջափակման ճեղքման տարեդարձի տոնակատարության ժամանակ, ՌԴ նախագահը հայտարարություններ կանի հատուկ ռազմական գործողության մասին։

 

«Սրանք բոլորը խոսակցություններ են: Մի լսեք նրանց»,- ասել է Պեսկովը։

 

Որոշ տելեգրամյան ալիքների հեղինակներ հայտնում են, որ Վլադիմիր Պուտինը վաղը կարող է շատ կարեւոր հայտարարություն անել հատուկ գործողության վերաբերյալ։ Ոմանք ենթադրում են, որ հատուկ ռազմական գործողութունը կարող է պաշտոնապես ավարտվել վաղը: