Չինաստանում հարսնացուն նախկին սիրելիներին հրավիրել է իր հարսանեկան խնջույքին և նստեցրել նույն սեղանի շուրջ


Չինաստանում հարսնացուն նախկին սիրելիներին հրավիրել է իր հարսանեկան խնջույքին և նստեցրել նույն սեղանի շուրջ
Հունվար 16 23:26 2023

Չինաստանում հարսնացուն նախկին սիրելիներին հրավիրել է իր հարսանեկան խնջույքին և նրանց նստեցրել նույն սեղանի շուրջ, գրում է Asia One-ը՝ նկատելով, որ նախկինները, հայտնվելով մի սեղանի շուրջ, անհարմար իրավիճակում են եղել:

 

 

Ընդհանուր առմամբ հարսնացուն իր հարսանիքին հրավիրել է հինգ նախկին ընկերոջ։ Նա նրանց համար առանձին սեղան է հատկացրել, որի վրա գրված է եղել «նախկինների սեղան»։

 

Սոցցանցերում համապատասխան կադրերի տարածումից հետո օգտատերերը խոստովանել են, որ հարսնացուի արարքը ծիծաղեցրել է իրենց։