162 կողմ և 35 դեմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Կարեն Անդրեասյանի սանիկը


162 կողմ և 35 դեմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Կարեն Անդրեասյանի սանիկը
Հունվար 16 18:15 2023

ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Քրիստինե Մկոյանը։ Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։

 

2023 թվականի հունվարի 16-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց։ Նիստի օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:

 

 

Ըստ քվեարկության արդյունքների՝ 162 կողմ և 35 դեմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանը։