Ադրբեջանում հանրակացարանում բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ


Ադրբեջանում հանրակացարանում բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ
Հունվար 16 17:27 2023

Գյանջայում (Գանձակ) Ադրբեջանի պետական ​​ագրարային համալսարանի հանրակացարանի շենքում հրդեհ է բռնկվել:

 

 

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

Արդյունքում 11 ուսանող ծխից թունավորվել է, բոլոր թունավորվածները հոսպիտալացվել են:

 

 

Նշվում է, որ բոլոր տուժածների վիճակը կայուն է: