Մհեր Բաղդասարյանն այս օրերին Հայաստանում է։ Նա իր Տետ ա Տետ հաղորդման նկարահանումներն անցկացնում է հայրենիքում և այս անգամ հյուրընկալել է դերասանուհի, բլոգեր Լիանա Վանոյանին։ ՍթարՆյուզը հետևել է և առանձնացրել է զրույցից հետաքրքիր մտքեր։
Հաղորդման սկզբում հաղորդավարը հարց հնչեցրեց, թե ինչպես եղավ Լիանայի մուտքը ինստագրամյան բլոգ և ինչպես ձեռք բերեց իր հայտնիությունն ու սերը։
Լիանան նշեց, որ սա այն հարցն է, որի մասին առաջին անգամ չէ , որ խոսում է, այնուամենայնիվ շարունակեց՝հավելելով, որ ամեն բան սկսվեց նրանից, որ Թատերական ինստիտուտից հետո հետո իրեն նոր բան էր պետք սկսել․