Արցախում հունվարի 20-ից սննդամթերքի որոշ տեսակներ կվաճառվեն միայն կտրոնով


Արցախում հունվարի 20-ից սննդամթերքի որոշ տեսակներ կվաճառվեն միայն կտրոնով
Հունվար 15 12:33 2023

Արցախի Հանրապետությունում հունվարի 20-ից կգործի սննդամթերքի որոշ տեսակների ձեռքբերման նոր կարգ: Բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը կվաճառվեն միայն կտրոնով:

 
 

Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից: Մայրաքաղաքում սպասարկման կետեր կգործեն հանրակրթական բոլոր դպրոցներում եւ Արցախի պետական համալսարանում: Ընդհանուր առմամբ, 19 կետ կգործի:

 

Շրջկենտրոնների  բնակիչները կտրոն կարող են ստանալ իրենց շրջվարչակազմի շենքերից, իսկ գյուղական բնակավայրերում ապրողներն՝ իրենց համայնքապետարաններից:

 
 

Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժում։