Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ. Ռուբեն Վարդանյան


Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ. Ռուբեն Վարդանյան
Հունվար 15 00:00 2023

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։

 

Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։

 

Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք:

 

 

 

Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք:

 

 

 

Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»: