Հայաստանի բազմակի չեմպիոն է մահացել․ նա ազատ ոճի ըմբիշ էր


Հայաստանի բազմակի չեմպիոն է մահացել․ նա ազատ ոճի ըմբիշ էր
Հունվար 14 19:54 2023

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է. «Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքի 51-րդ տարում մահացել է ազատ ոճային ըմբիշ, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, սպորտի վարպետ, մարզիչ, Արցախյան առաջին հերոսամարտի մասնակից Անդրանիկ Եդիգարյանը:

 

 

Վերջինս Արշալույս գյուղից էր, որտեղ տարիներ շարունակ զարգացրել է ազատ ոճի ըմբշամարտը:

 

ՀԸՖ-ն ցավակցում է Եդիգարյանների ընտանիքին և հարազատներին և կիսում է կորուստի ցավը»