«Իմ մեքենան, ինձնից բացի, որևէ մեկը չի վարում։ Հետևաբար՝ «մեքենայով» են վրաերթի ենթարկել տարբերակը չկպավ…». Աննա Մկրտչյան


«Իմ մեքենան, ինձնից բացի, որևէ մեկը չի վարում։ Հետևաբար՝ «մեքենայով» են վրաերթի ենթարկել տարբերակը չկպավ…». Աննա Մկրտչյան
Հունվար 14 19:57 2023

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է մամուլի այս հրապարակումը՝ գրելով. «Իհարկե, սրանց լրատվական, իսկ քննչականին՝ քննչական կոչելը մեղք է, բայց դե հիմա էս ա։

Ուրեմն արձանագրումներ, հետո նոր իմ վերլուծությունը։

 

 

 

yandex.com

AD

 

Бесплатный курс Яндекса по Директу

Արձանագրում 1.

 

Որևէ մեկի վրաերթի չեմ ենթարկել, որևէ պատահար տեղի չի ունեցել նախորդող 3 տարիներին ինչ մեքենա եմ վարում։ Նույնիսկ բալային համակարգով արձանագրված խախտումներ չունեմ։

 

 

 

yandex.com

AD

 

Бесплатный курс Яндекса по Директу

Արձանագրում 2.

 

 

AD

Քննչականի կեղծ հաղորդագրությունները նորություն չեն։ դհոլչի գոռին էլ լավ ծանոթ ենք։ Մի ամիս առաջ էլ գրել էր, որ ծննդականիս մասով գործ չկա, այն էլ գործ հարուցելու որոշումը չգիտեր, որ մոտս նկարած կա։

 

Արձանագրում 3. Առավոտյան ժամը 8-ին մեքենաս տեսանկարահանվող վայրում կայանված է։

 

Արձանագրում 4. Իմ մեքենան, ինձնից բացի, որևէ մեկը չի վարում։ Հետևաբար՝ «մեքենայով» են վրաերթի ենթարկել տարբերակը չկպավ։

 

Արձանագրում 5. Նոր եմ պատասխանում, որովհետև նոր տեսա որ գոռությունը նոր բարձունքներ է գրավել։

նիկոլին 20-ից այս կողմ «սիգնալ» տվել եմ ու տալու եմ։ Իհարկե «սիգնալին» ուղեկցող բոլոր բառակազմով։ Հերթական անգամ սիրտը տրաքել ա իմ սիգնալներից ու հոգեխանգարմունքը խորացել է։

 

Գոռ, ասեմ, որ դհոլչիիդ հետևից պտի գնայիր։

 

Մի շարք փաստեր էլ աած-ի համար։ ՍՈՒ-երի հրթիռները ես պտի բերեի, են որ Նիկոլը ասում էր չեմ բերել։

 

Զրահաբաճկոնները պատերազմի ժամանակ էն հատը 1000 դոլլարով ես եմ բերել։

 

Ալենի տենդերներն շահող ախպերն էլ եմ ես։

 

Ու չմոռանամ ասել, որ ավինյան ընկերներ կորպորացիան էլ եմ ես և զբաղվում եմ արտադրական կանեփով ու ոչ միայն։

 

Տեղյակ եմ պահում, որ այս գործողությունները կատարելուց հրաժարված բոլոր քննիչներին գիտեմ ու հայտնում եմ, որ ճիշտ որոշում են կայացրել։

 

Չհրաժարվածներին էլ խոստանում եմ՝ show must go on…»։