Պետք է մաքսիամալ զգոն լինել. Հասանովը նման հայտարարություն է անում հնարավոր գործողությունից առաջ


Պետք է մաքսիամալ զգոն լինել. Հասանովը նման հայտարարություն է անում հնարավոր գործողությունից առաջ
Հունվար 14 13:05 2023

Ադրբեջանագետ, իշխանական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել և հանձնարարականներ տվել:

 
 
 
 

«Ադրբեջանի Պաշտպանության նախարարը այսօր ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ «իրականացվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին և ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքներում գործողության պայմանների ծավալուն վերլուծություն»–ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

 

Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել «ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձր մակարդակի պահպանման և ցանկացած պահի հնարավոր սադրանքը կանխելու պատրաստակամության վերաբերյալ»:

 

Ուշադրություն դարձրեք օգտագործված բառապաշարին: Ալիևի ասուլիսից հետո ՀՀ–Ադրբեջան սահմանը ստացել է «պայմանական» անվանումը: Իսկ կարգադրությունները՝ «սադրանքը կանխելու վերաբերյալ» Ադրբեջանի կողմից նոր սադրանքների գնալու ակնհայտ ազդակ են: Նման հայտարարություններով սովորաբար Հասանովը հանդես է գալիս հնարավոր գործողությունների գնալուց առաջ: 

 

Պետք է մաքսիամալ զգոն լինել և ակտիվ աշխատանք տանել միջազգայինների հետ: Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը, Ալիևի ասուլիսը դրա վառ ապացույցն է: Պետք է ակտիվորեն աշխատել դա կանխելու ուղղությամբ»: