Այվազովսկու 14 հասցեում գտնվող տարածքի համար շուրջ 70 աճուրդ է հայտարարվել․ աճուրդներում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ


Այվազովսկու 14 հասցեում գտնվող տարածքի համար շուրջ 70 աճուրդ է հայտարարվել․ աճուրդներում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ
Հունվար 13 19:32 2023

Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույքի  (3.45 հա հողամաս և 9300 քմ օժանդակ շինություններ) հետ կապված կնքվել են մի շարք կասկածելի գործարքներ: Տարբեր ժամանակներում որպես գույքի գնորդ են հանդես եկել անձինք կամ ընկերություններ, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի հետ: Այդ գործարքները կնքվել են Միհրան Պողոսյանի՝ ԴԱՀԿԾ-ում պաշտոնավարման տարիներին։

 

Այվազովսկու 14 հասցեում գտնվող գույքն ի սկզբանե պատկանել է Արմեն Ստամբոլցյանին, ով գրավադրել է գույքը 27.01.2007 թվականին հօգուտ «Նոր տուն» ՍՊԸ-ի՝ վերջինիս վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Այստեղից սկսվում է գույքի հետ կապված բազում կասկածելի գործարքների շարանը:  

 

Մաս 1։ Այվազովսկու 14 հասցեի անշարժ գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդները

Ավելին՝ Iravaban.net