Եվրախորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը


Եվրախորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը
Հունվար 13 22:09 2023

Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի օրակարգում ներառվել է հրատապ բանավեճ-քննարկում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով (Humanitarian consequences of the blockade in Nagorno-Karabakh): Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրոպական խորհրդարանի կայքէջից։

 

 

Եվրոպական միության գործադիր մարմինների հետ նախատեսվող բանավեճում Եվրոպական խորհրդարանի անդամները հանդես կգան ելույթներով և կքվեարկեն նույն թեմայով մինչ այդ մշակվելիք հրատապ բանաձևի ընդունման հարցով: