Ավտովթարից մահացած արքայադուստր Դիանայի որդին՝ արքայազն Հարին հայտարարել է, որ երկար տարիներ վստահ է եղել, որ մայրը չի մահացել, այլ որոշել է որոշ ժամանակով անհետանալ։ Այս մասին նա ասել է CBS-ի հետ հարցազրույցում, որը նվիրված էր իր հուշագրության թողարկմանը։
«Երկար ժամանակ ես պարզապես հրաժարվում էի ընդունել, որ նա չկա», - ասել է Հարին՝ նշելով, որ իր եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, ևս նման մտքեր ուներ։
Հարին խոստովանել է, որ երկար տարիներ հավատացել է՝ որոշ ժամանակ անց մայրը կզանգահարի և իրենք կրկին միասին կլինեն։
«Ես հաճախ էի ինքս ինձ առավոտյան ասում. «Գուցե սա այդ օրն է: Միգուցե սա այն օրն է, երբ նա նորից կհայտնվի»», - գրել է Հարին իր գրքում։
Նա նաև պատմել է, որ մինչև 23 տարեկանը լրանալը և առաջին անգամ Փարիզ այցելելը հավատում էր, որ Դիանան կարող է դեռ ողջ լինել։
Արքայադուստր Դիանան զոհվել է Փարիզում տեղի ունեցած ավտովթարում 1995 թվականին, երբ Հարին ընդամենը 12 տարեկան էր։