ԱՄՆ-ում ձկնորսները բռնել են բոլորովին թափանցիկ արարածի (տեսանյութ, լուսանկարներ)


ԱՄՆ-ում ձկնորսները բռնել են բոլորովին թափանցիկ արարածի (տեսանյութ, լուսանկարներ)
Հունվար 9 21:57 2023

ԱՄՆ-ում ձկնորսները ջրից դուրս են բերել թափանցիկ արարածի, որը, չնայած արտաքին տեսքին,  անվնաս է մարդկանց համար, գրում է LADBible-ը։

Անսովոր որսի կադրերը սոցցանցերում հրապարակել են հենց իրենք՝ ձկնորսները։ Նրանցից մեկը բռնել է թափանցիկ արարածին, իսկ մնացածները հեռախոսով նկարել են ծովաբնակին։

«Ասեք ինձ, որ սա այլմոլորակային չէ», - լուսանկարը մակագրել է ձկնորսներից մեկը:

Գրառումն արագ տարածվել է համացանցում ՝ դառնալով վիրուսային: Որոշ մեկնաբաններ խորհուրդ են տվել ձկնորսներին բաց թողնել որսը և ձեռքով չդիպչել դրան, քննարկման մյուս մասնակիցները որոշել են, որ սա գիտությանն անհայտ կենդանի է։

Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ ձկնորսները հայտնաբերել են ֆրոնիմա՝ խորջրյա արարած, որն ապրում է բոլոր օվկիանոսներում: Մարդկանց համար խեցգետնի այս տեսակն անվնաս է և սնվում է պլանկտոնով կամ այլ մանր ձկներով։

Probably just put it back. Credit: Figen/Twitter