Բոլորն իրենց պարտքն են համարում ասել՝ ինչն է ճիշտ, ինչը` սխալ․ Արուս Տիգրանյանը՝ հղիության ընթացքի մասին


Բոլորն իրենց պարտքն են համարում ասել՝ ինչն է ճիշտ, ինչը` սխալ․ Արուս Տիգրանյանը՝ հղիության ընթացքի մասին
Հունվար 8 21:16 2023

Հաղորդավարուհի, դերասանուհի Արուսիկ Տիգանյանն Ինստագամի իր էջում տեղադել է նոր լուսանկաներ հղիության շրջանից և կից կիսվել ծավալուն գառմամբ։

 

 

«Իմ հղիությունը նոր աշխարհ ա` ծանոթանալու մարդկանց` անձնական տարածք ներխուժելու վատ սովորության հետ:

Ուստի իմ փորձից առանձնացրել եմ մի քանի կետ, որոնք կօգնեն կողմորոշվել սահմանների հարցում:

 

Մարդու տեսքի, արածի, կենսակերպի և առհասարակ մարդու մասին ձեր քննադատական կարծիքը դուք կարող եք հայտնել միայն, երբ ձեզ դրա մասին հարցրել են, երբ դուք իրա ղեկավարն եք, ու քննադատելը մտնում ա ձեր աշխ. պարտականությունների մեջ: Մնացած բոլոր դեպքերում ձեր կարծիքը ավելորդ ա, ու եթե ուղղակի չեք դիմանում և ուզում եք ասել, գոնե թույլտվություն հարցրեք:

 

Խորհուրդներ տալու մասով.

Չեք պատկերացնի` ինչքան զզվացնող ա էս թեման հատկապես, երբ հղի ես: Բոլորը իրենց պարտքն են համարում ասել, թե ինչն ա ճիշտ, ինչը` սխալ, ինչ ուտել, ինչ հագնել, ոնց քնել, ոնց արթնանալ…

Վստահ եմ` հիմնականում մարդիկ ուզում են օգնել, բայց հենց էդտեղ ա դիմացինի սահմանները հարգելը, երբ չես «խցկվում» քո օգնությամբ, որի մասին քեզ չեն խնդրել:

 

Առաջարկում եմ հիշել, որ խորհուրդ կարելի ա տալ միայն էն դեպքում, երբ դրա մասին ձեզ հարցնում են, երբ դուք էդ հարցի մասնագետն եք (բժիշկ, հոգեբան, յոգ…), երբ առաջարկել եք խորհուրդ տալ ու չեն մերժել: Մնացած բոլոր դեպքերում, անգամ եթե խոսքը ձեր ամենամոտիկ բարեկամի մասին ա, հարգեք էդ մարդուն, ու մի սովորեցրեք` ոնց ապրի:

 

Էսօր կա գուգլ, ու հավատացեք, եթե ես ուզեմ իմանալ օրինակ` ինձ մասաժ կարելի ա, թե` չէ, հանգիստ կարող եմ գուգլել:

Իսկ եթե ունենամ որևէ մեկի խորհրդի կարիքը, հանգիստ կարելի ա հարցնել իրեն:

Մի խոսքով` հարգում եմ բոլորի ազատ խոսքը, բայց դա պետք ա իրացնել ձեր անձնական էջերում, ձեր գործունեության մեջ: Եթե մարդիկ ունենան ձեր կարծիքի կարիքը, հաստատ իմացեք` կգան դրա հետևից: Եկեք հարգենք իրար»,- գրել է Արուս Տիգրանյանը։