«Ուզում եմ 2023-ին միասնական լինենք... սիրենք իրար, օգնենք, հարգենք ու կարողանանք հաղթահարել էս ամենը...»․ Իննա Խոջամիրյան (ֆոտո)


«Ուզում եմ 2023-ին միասնական լինենք... սիրենք իրար, օգնենք, հարգենք ու կարողանանք հաղթահարել էս ամենը...»․ Իննա Խոջամիրյան (ֆոտո)
Հունվար 4 00:05 2023

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն ամանորյա ֆոտոշարքից նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով ձմեռային կերպարում։

«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է մուգ երանգի վերարկու, որը համադրել է արեւային ակնոցի հետ։ Նրա մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ «Տոնածառը ծառերի մեջ` ինչպես մարդկանց մեջ ծաղրածուն: Երկուսն էլ գալիս են ուրախացնելու, գունավորելու և բարձր տրամադրություն բերելու, բայց երկուսն էլ ամենադրամատիկ կերպարներն են երբևէ...Մեր տանը 3-րդ տարին է ինչ տոնածառ չկա...Ծաղրածուների պես խաղում ենք մեր «ուրախ» դերն ու գլուխներս կախ անցնում մեր գործերին...Ամեն մեկս մեր հերթին ծաղրածու ենք, ամեն մեկս մեր հերթին` տոնածառ: