Գիտնականներն Անտարկտիդայի սառցադաշտի տակ տարօրինակ կենդանիներ են հայտնաբերել


Գիտնականներն Անտարկտիդայի սառցադաշտի տակ տարօրինակ կենդանիներ են հայտնաբերել
Հունվար 2 15:54 2023

Հետազոտության ընթացքում գիտնականները ութ հորատանցք են փորել Արևմտյան Անտարկտիդայում գտնվող Ֆիլհներ շելֆային սառցադաշտում: Երբ տեսախցիկն իջեցրել են ափամերձ գծից 260 կմ հեռավորության վրա գտնվող հորատանցք՝ 1233 մ խորության վրա, 890 մ սառույցի շերտի տակ, հետազոտողները սպունգ հիշեցնող անշարժ կենդանիներ են հայտնաբերել: Դրանց մեջ եղել է մեկ ցողունաձև կառուցվածքով և 15 այլ ձևի սպունգ, ինչպես նաև 22 դեռևս անհայտ կենդանիներ:

Մինչ այժմ ենթադրվում էր, որ սառցադաշտերի տակ, ցրտի և մթության մեջ, կարող են գոյություն ունենալ միայն փոքր և շարժուն օրգանիզմներ՝ որդեր, մեդուզաներ, որոշ ձկներ: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես են սպունգները հայտնվել այնտեղ և որքան ժամանակ է, ինչ են ուտում, արդյոք դրանց մեջ նոր տեսակներ կան: Նման պայմաններում ֆոտոսինթեզն անհնար է և հավանական է, որ դրանք սննդարար նյութեր են ստանում շրջապատող բակտերիաների քիմոսինթեզի միջոցով: Ավելի ճշգրիտ տվյալներ ստանալու համար ավելի մանրամասն ուսումնասիրություններ են անհրաժեշտ: Իսկ մինչ այդ գիտնականները ստիպված են բավարարվել հիմնականում նկարահանումների արդյունքներով: