Հայտնի են տղամարդու և կնոջ ուղեղի հիմնական տարբերությունները


Հայտնի են տղամարդու և կնոջ ուղեղի հիմնական տարբերությունները
Հունվար 2 13:18 2023

Գիտնականներին հաջողվել է սեռական տարբերություններ գտնել մարդու ուղեղի կառուցվածքի մեջ։ Այն կարգավորում է վերարտադրողական ֆունկցիան և վարքը:

 

 

ToDay News Ufa-ի փոխանցմամբ՝ գիտնականները դա ապացուցել են փորձով: Սկզբնապես նրանք նպատակ ունեին որոշել տղամարդկանց և կանանց մտածողության տարբերությունը՝ սեռով պայմանավորված: Հետազոտությունների հիմնական օբյեկտը եղել է բրտամարմինը՝ ուղեղի երկու կիսագնդերն իրար միացնող նյարդային մեծ խուրձը: Պարզվեց՝ կանանց մոտ այն ավելի մեծ է:

 

Այնուամենայնիվ, արդյունքները չեն բավարարել բոլոր մասնագետներին: Նրանք տարբերությունը միանգամայն տրամաբանական են անվանել: Եվ այժմ շատ փորձագետների նպատակն է բացահայտել ոչ միայն վերարտադրողական ֆիզիոլոգիայի, այլև, սեռով պայմանավորված, մտածողության տարբերությունը: Ինչպես պարզվեց, գիտնականները հակված են ենթադրելու, որ կանանց և տղամարդկանց ուղեղը նույն կերպ է աշխատում:

 

Բրտամարմինը կաթնասունների ուղեղի նյարդային մանրաթելերի խուրձ է: Այն կապում է աջ և ձախ կիսագնդերը: