«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրում Անուշիկը ջերմ ու ամուր գրկել է ծնողին, իսկ մեկնաբանություններում կիսվել 2022 թվականին հանդիպած դժվարությունների հետ։ «2022-ը ես ու իմ ընտանիքը փակում ենք ներքին հանգստությամբ ու երջանիկ, քանի որ ողջ տարվա պայքարի արդյունքում մեր մայրիկն այսօր առողջ է։ Աստված պահապան բոլորիս ծնողներին ու օգնական բոլոր հիվանդներին։ Շնորհակալ ենք էն մարդկանց,ովքեր մեր կողքին էին։Մենք Ձեզ սիրում ենք։ Խաղաղ 2023 տարի բոլորիս», - գրել է երգչուհին, ապա հավելել է «քաղցկեղը դատավճիռ չէ, պետք է պայքարել» հեշթեգերը։ «Հ.գ. իսկ 2023ին անդրադառնալու եմ էս թեմային դեռ ու երկար խոսեմ բոլոր այն «բժիշկների» ու լաբորատորիաների մասին, որոնք խաղում են մարդկանց կյանքի հետ։ Սպասեք…», - եզրափակել է Անուշիկը։