Քիմ Քարդաշյանը հանդես է եկել իր երեխաների ու Քանյե Ուեսթի մասին անկեղծ խոստովանությամբ


Քիմ Քարդաշյանը հանդես է եկել իր երեխաների ու Քանյե Ուեսթի մասին անկեղծ խոստովանությամբ
Դեկտեմբեր 28 20:07 2022

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ամեն ինչ անում է, որպեսզի երեխաներին պաշտպանի իրենց հոր՝ ռեփեր Քանյե Ուեսթի մասին բացասական լուրերից, ինչի պատճառով նրանց դաստիարակությունը վերածվել է «ծանր» գործի։ Այս մասին նա հայտնել է ռադիոհաղորդավար Էնջի Մարտինեսի փոդքաստում։

 

 

Քարդաշյանը բացատրել է, որ երեխաների համատեղ խնամակալությունն իր համար լի է դժվարություններով։ Փաստն այն է, որ նա իր որդիներին ու դուստրերին ոչինչ չի ասում նախկին ամուսնու սկանդալային պահվածքի մասին և ձեռնպահ է մնում նրան քննադատելուց։ Այդ պատճառով Քիմը ստիպված է ուշադիր հետևել, թե ինչ տեղեկատվություն են ստանում երեխաները դպրոցում, հեռուստացույցից, սոցիալական ցանցերից և ինտերնետից։

 

«Ես միանշանակ պաշտպանել եմ նրան և կշարունակեմ պաշտպանել նրան իմ երեխաների աչքում: Իմ տանը երեխաներս ոչինչ չգիտեն աշխարհում կատարվողի մասին»,- արցունքն աչքերին պատմել է աստղը։ Քարդաշյանն ընդգծել է, որ հոգեպես պատրաստ է պատասխանել Ուեսթի չարաճճիությունների մասին բոլոր անհարմար հարցերին, որոնք տղաներն ու դուստրերը անխուսափելիորեն կհարցնեն, երբ մեծանան։ Նա վստահ է, որ երեխաներն անպայման շնորհակալություն կհայտնեն իրեն Ուեսթի հասցեին քննադատության բացակայության համար։