ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ավանդաբար տարեվերջն ամփոփում է՝ պատմելով ընթացիկ տարում ամենաշատ հավանած ֆիլմերի, գրքերի և երգերի մասին։
Չխախտելով ավանդույթը՝ Օբաման թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է 2022 թվականի իր համար լավագույն ֆիլմերը, գրքերը և երգերը:
Այս տարի նախկին նախագահը ամենից շատ հավանել է Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները», Պակ Չան Վուկի «Հեռանալու որոշումը», Դեն Քվանի և Դանիել Շայներտի «Ամեն ինչ և միանգամից», Ջոզեֆ Կոսինսկիի «Թոփ Գան. Մավերիք», Ջինա Պրինս Բայթվուդի «Կին արքան», Ջոն Փաթոն Ֆորդի «Հանցագործ Էմիլի» և ևս մի քանի կինոնկար:
Օբամայի սիրելի գրքերն են Միշել Օբամայի «Լույսը, որը մենք կրում ենք. հաղթահարում անորոշ ժամանակներում», Էմիլի Սենտ Ջոն Մանդելի «Հանգստության ծով», Հերնան Դիասի «Վստահություն», Սթեյսի Շիֆի «Հեղափոխական. Սամուել Ադամս» և այլ ստեղծագործություններ։
Այս տարի Օբաման ամենից շատ հավանել է Քեդրիկ Լամարի The Heart Part 5, Ռոզալիայի Saoko, Բեյոնսեի Break My Soul, SZA-ի Shirt, Լիզոյի About Damn Time, Burna Boy-ի Last Last և մի շարք այլ երգեր:
