Շուրթերի ճաքերը կարող են պայմանավորված լինել մի քանի գործոնով։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է մաշկաբան Եկատերինա Վարտիևան։
Մասնագետի խոսքով՝ շուրթերի վիճակի վատթարացմանը հանգեցնող գործոններից կարող են լինել եղանակային պայմաններն ու օրգանիզմում վիտամինների պակասը։
«Շուրթերը կարող են ճաքերով պատվել վիտամինների պակասի պատճառով, եղանակային պայմանների տաքացման հետևանքով կամ պարզապես աշնանն ու ձմռանը։ Բացի այդ, կարող են ճաքերով պատվել նաև մաշկային հիվանդությունների, օրինակ՝ ատոպիկ մաշկաբորբի պատճառով», - նշել է բժիշկը։
Ինչպես հավելել է մաշկաբանը, տվյալ խնդրի դեպքում հարկավոր է դիմել բժշկին։ Վերջինս էլ կնշանակի անհրաժեշտ վիտամինային համալիրները։ Բացի այդ, հարկավոր է անպայման հատուկ բալասաններ օգտագործել, որոնք կպաշտպանեն շուրթերը վնասվածքներից։
Վերտիևայի խոսքով՝ չի կարելի հաճախ լիզել շուրթերը, քանի որ այդ սովորությունը նպաստում է ճաքերի առաջացմանը։ Բացի այդ, հարկավոր է ճշտել՝ արդյոք ճաքերը պայմանավորված չեն շուրթերի բալասանի նկատմամբ օրգանիզմի ալերգիկ ռեակցիայով։