2 անգամ ամուսնության առաջարկ է արել, խոստացել է արքայադստեր տիտղոս շնորհել. Իսպանիայի նախկին թագավորի սիրուհին ուշագրավ մանրամասներ է հայտնել (լուսանկարներ)


2 անգամ ամուսնության առաջարկ է արել, խոստացել է արքայադստեր տիտղոս շնորհել. Իսպանիայի նախկին թագավորի սիրուհին ուշագրավ մանրամասներ է հայտնել (լուսանկարներ)
Դեկտեմբեր 25 11:17 2022

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսի նախկին սիրուհին՝ Կորինա Զու Սայնը Ուիգենշտեյնը, պատմել է, որ միապետը, հուսահատորեն փորձելով վերսկսել իրենց սիրային կապը, երկու անգամ ամուսնության առաջարկ է արել, ինչպես նաև խոստացել է արքայադստեր տիտղոս շնորհել, գրում է Daily Mail-ը:

57-ամյա գերմանուհին, խոսելով «Կորինան և թագավորը» փոդքասթում, նշել է, որ Խուան Կառլոսի հետ հանդիպել է, երբ վերջինս ամուսնացած է եղել թագուհի Սոֆիայի հետ՝ նրան համարելով «իր սրտի ամուսինը»:

Corinna zu Sayn-Wittgenstein appears in the new investigative podcast Corinna and the King, documenting her affair with Juan Carlos and how it played a key role in his 2014 abdication. Pictured in New York in September 2014

Զույգն առաջին անգամ հանդիպել է Իսպանիայում՝ 2004-ին, ինչից հետո ռոմանտիկ հարաբերությունները շարունակվել են հինգ տարի:

Թագավորը՝ թագուհի Սոֆիայի հետ

An explosive book published in 2016 called 'Juan Carlos: The King of 5,000 lovers', dubbed the ex-king a sex addict, claiming he had hundreds of relationships even after marriage to wife Queen Sofia in 1962 (pictured together in 1994)

 

2009 թվականի հունվարին, Կորինայի պնդմամբ, թագավորը ռոմանտիկ ընթրիքի ժամանակ առաջարկություն է արել իրեն՝  մեծ ադամանդե մատանիով, որը, իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ, արժե 1 միլիոն եվրո:

Զույգի հարաբերությունները վատացել են, երբ Կորինան սկսել է հոգ տանել իր հիվանդ հոր՝ Ֆին Բոնինգ Լարսենի մասին, որը մահացել է նույն տարվա օգոստոսին։

In the podcast series, Corinna revealed she first met the then-King in 2004 at a hunting party in Southern Spain. The pair pictured at the Schloss Schockingen castle in Stuttgart, Germany on February 2, 2006

Քանի որ այս ժամանակահատվածում նա այնքան էլ «հասանելի» չէր թագավորին, Խուան Կառլոսը  նոր սիրուհի է գտել, ինչն էլ ավարտել է սիրային կապը Կորինայի հետ:

Փոդքասթի շարքի վերջին դրվագում Կորինան պնդել է, որ Խուան Կառլոսն իրեն նորից ամուսնության առաջարկ է արել 2014 թվականին, երբ նրանք երկուսն էլ այցելել էին իր նախկին ամուսնու Ֆիլիպ Ադկինսի գյուղական տունը Քեմբրիջշիրում:

«Նա ինձ տարավ հյուրասենյակներից մեկը և ասաց, որ սիրում է ինձ և ուզում է երջանիկ ապրել», - վերհիշել է կինը։

 

Սկզբում Կորինան ծիծաղել է Խուան Կառլոսի առաջարկի վրա, նախքան նրան ասելը, որ իր պատասխանը հաստատուն «ոչ» է:

The ex-lovers pictured at the Laureus Sports Awards at Parc del Forum in Barcelona on May 22, 2006

Ավելին, Կորինան ասել է, որ պալատի օգնականները փորձել են համոզել իրեն վերսկսել իր ռոմանտիկ հարաբերությունները թագավորի հետ:

Հուսահատորեն փորձելով համոզել նրան ամուսնանալ իր հետ՝ Խուան Կառլոսն առաջարկել է Կորինային դարձնել Բուրբոնի արքայադուստր:

King Carlos of Spain 'took a new mistress' as lover cared for her father |  World | The Times

Կորիննան պնդել է նաև, որ Խուան Կառլոսն իրեն 65 միլիոն եվրո է տվել որպես «նվեր», այն բանից հետո, երբ Բոտսվանայի ուղևորությունից հետո նրանց սիրավեպի մասին լուրերը խաթարեցին կնոջ համբավը:

Փոդքասթի նոր դրվագում Կորինան նշել է, որ առաջարկել է գումարը վերադարձնել Խուան Կառլոսին, երբ նա գահից հրաժարվել է հօգուտ որդու: Այնուամենայնիվ, նա պնդում է, որ Խուան Կառլոսը մերժել է իր առաջարկը:

Former Mistress Of King Juan Carlos Of Spain Defends $65 Million Gift |  Celebrity Net Worth