Այս երեխաների մայրիկներին մի խնդրանք ունեի միայն. Աննա Հակոբյան


Այս երեխաների մայրիկներին մի խնդրանք ունեի միայն. Աննա Հակոբյան
Դեկտեմբեր 22 23:32 2022

Աննա Հակոբյանն այցելել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Վարչապետի տիկինը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է համապատասխան լուսանկարներով և կից գրել.

 

«Առողջություն մեր բոլոր բալիկներին։ Արյունաբանական կենտրոնում բուժվող այս երեխաների մայրիկներին մի խնդրանք ունեի միայն՝ որքան էլ դժվար է իրենց համար, հատկապես երեխաների ներկայությամբ անընդհատ չարտասվեն, հավատան, որ իրենց բալիկները բուժվելու են։  

 

 

Մեր մեծերի իմաստուն խոսքերից մեկն ասում է. «Լացը լաց է բերում»։ Գիտեմ, որ անմարդկային դժվար է, բայց եկեք փորձենք հետեւել իմաստուններին»։