Ստեփանակերտում տեղի կունենա տոնածառի լույսերի վառման արարողությանը


Ստեփանակերտում տեղի կունենա տոնածառի լույսերի վառման արարողությանը
Դեկտեմբեր 21 10:19 2022

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

 

 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

 

 

չնայած շրջափակման հետևանքով ստեղծված բազում անհարմարություններին՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է մեր երեխաներին չզրկել ամանորյա տրամադրությունից:

 

 

Ուստի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, հրավիրում ենք բոլորիդ Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը: Նախատեսվում է նաև մանուկների մասնակցությամբ հետաքրքիր ծրագիր…Սիրով կսպասենք»: