«Էլ ինչ համբերություն ինչ բան... հազարավոր մարդկանց կյանք է վտանգված». Լուսինե Թովմասյան (լուսանկար)


«Էլ ինչ համբերություն ինչ բան... հազարավոր մարդկանց կյանք է վտանգված». Լուսինե Թովմասյան (լուսանկար)
Դեկտեմբեր 21 00:02 2022

Գեղեցկուհի եւ հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում անդրադարձել է Արցախի շրջափակման հետեւանքներին:

Գեղեցկուհին լրատվական նյութ է հրապարակել այն մասին, որ շրջափակման մեջ գտնվող Արցախում բժիշկները պայքարում են 4 ամսական երեխայի կյանքի համար, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

 

«Էլ ինչ համբերություն ինչ բան... հազարավոր մարդկանց կյանք է վտանգված», - հրապարակումը մակագրել է Լուսինեն:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական ցույցի պատրվակով, փակել են Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը փակող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Արցախում 120 հազար մարդ այս պահին շրջափակման մեջ է. հումանիտար ճգնաժամը գնալով սրվում է: