Բարի լուր Արցախից


Բարի լուր Արցախից
Դեկտեմբեր 20 22:01 2022

Դեկտեմբերի 12-ից Արցախը Ադրբեջանի կողմից շարունակում մնալ շրջափակման մեջ։

 

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

 

Այդ ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 26 երեխա։

 

—————

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

 

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։