«Բացել կյանքի ճանապարհը». Տոմա Պետրոսյանը՝ Արցախից ստացված զանգերի ու ակցիայի մասին


«Բացել կյանքի ճանապարհը». Տոմա Պետրոսյանը՝ Արցախից ստացված զանգերի ու ակցիայի մասին
Դեկտեմբեր 20 21:05 2022

Հայ դերասանները ակցիա են իրականացնում՝ պահանջելով աշխարհից բացել Լաչինի միջանցքը։

 

Նրանք նշում են, որ ակցիան քաղաքական չէ, նպատակ ունեն ցույց տալու միջազգային հանրությանը, որ Հայաստանում չեն լռում։

 
 

«Բացել կյանքի ճանապարհը»,- վանկարկում են ակցիայի մասնակիցները:

 
 
 

Նշենք, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ ապօրինաբար շրջափակելով Արցախը և արհեստականորեն ստեղծելով ծանր հումանիտար պայմաններ Արցախի 120 հազարանոց բնակչության համար։