Նախկիններ ժամանակ օրենքներ են ստեղծվել, որ փակվի իմ բիզնեսը. Վահան Քերոբյան


Նախկիններ ժամանակ օրենքներ են ստեղծվել, որ փակվի իմ բիզնեսը. Վահան Քերոբյան
Դեկտեմբեր 20 20:44 2022

Նախկինների ժամանակ ավելի լավ չէր, ես որպես գործարար կարող եմ ասել, այդ ժամանակ բիզնես անելը անասելի ծանր գործ էր: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «նախկինների ժամանակ մարդիկ ավելի լավ էին ապրում»:

 

«Ես հիմա էլ տեսնում եմ շատ ծաղկող բիզնեսներ, որոնք սկսվել են 2018-ից հետո: Միայն իշխանափոխությունից հետո, կոռուպցիայի  նվազումից հետո են մարդիկ ձեռնամուխ եղել ձեռնարկատիրական գործունեության»,- ասաց նա:

 

Քերոբյանը նշեց՝ իր ստեղծած բիզնեսի նկատմամբ եղել են հարկային հալածանքներ. «Նույնիսկ օրենքներ են ստեղծվել, որ փակվի իմ բիզնեսը: Կարող եմ նույնիսկ նշել, թե ինչ օրենքներ, դա առաքվող ուտելիքի վրա ավելացված արժեքի հարկի ներդրումն է, կես տարի մենք ապրել ենք մղձավանջի մեջ: Հետո հաջողվեց փոխել այդ օրենքը դեռևս Կարեն Կարապետյանի ժամանակ»,-ասաց նա: