Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն. մասնակցել են Վիտալի Բալասանյանը և Ռուբեն Վարդանյանը


Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն. մասնակցել են Վիտալի Բալասանյանը և Ռուբեն Վարդանյանը
Դեկտեմբեր 20 19:25 2022

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին հրավիրել է խորհրդակցություն՝ հանրապետության ուժային  կառույցների  ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմից։

 

 

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով  ստեղծված  նոր իրողության պայմաններում  երկրի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: 

 

 

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը: