Բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունը, որին Ալիևը հանձնել է Կաշենն ու Դրմբոնը, նամակ է հղել մի շարք միջազգային կառույցներին


Բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունը, որին Ալիևը հանձնել է Կաշենն ու Դրմբոնը, նամակ է հղել մի շարք միջազգային կառույցներին
Դեկտեմբեր 20 16:58 2022

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

 

 

«Տեղյակ ե՞ք, որ բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունը, որին Ալիևը հանձնել է Կաշենն ու Դրմբոնը նամակ է հղել մի շարք միջազգային կառույցներին՝ «իր աշխատակիցների մուտքը ապահովելու խնդրանքով»:

 

 

Մինչ այդ նրանք հայտարարել էին, որ կարող են դատի տալ, բայց պարզ չի ում, Արցախի իշխանությունների՞ն:

 

 

Ըստ իս, սա շատ կարևոր թեմա է ու միգուցե միջազգային իրավունքի մասնագետներն ասեն՝ կարո՞ղ ենք մենք սա օգտագործել Արցախի սուբյեկտայնության բարձրացման ուղղությամբ, թե ոչ»: