ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց է ուղղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին այն մասին, թե շարունակո՞ւմ է պնդել, որ ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։ Ի պատասխան՝ Գրիգորյանը ասաց․ «Դա ասելով չի, դա գործով են ապացուցում և իշխանությունը գործով դա ապացուցել է։ Անցած տարի մոտ 200 միլիարդի ֆինանսական աջակցություն է տրամադրել և դա ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգության հարցեր է լուծում։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»։
Մանուկյանը, արձագանքելով Գրիգորյանին, պնդեց, որ իշխանությունը Արցախի հետ հարաբերությունները վերածել է փողային հարաբերությունների։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:










