Արցախի նախագահն ԱԽ նիստ է հրավիրել․ քննարկվել են երկրում հումանիտար աղետը կանխելու քայլերը


Արցախի նախագահն ԱԽ նիստ է հրավիրել․ քննարկվել են երկրում հումանիտար աղետը կանխելու քայլերը
Դեկտեմբեր 20 10:47 2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի օրակարգում Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն էր:

 

 

Քննարկվել են Արցախի Հանրապետության անվտանգության և ժողովրդի կենսապահովման  համար ձեռնարկվող քայլերը, հումանիտար աղետի կանխման հնարավորությունները:  

 

 

Նախագահ Հարությունյանը քննարկված հարցերի վերաբերյալ մի շարք հանձնարարականներ է տվել: