Դավթաշենի կամուրջը դեպի Կոմիտասի պողոտա միակողմանի բացվել է


Դավթաշենի կամուրջը դեպի Կոմիտասի պողոտա միակողմանի բացվել է
Դեկտեմբեր 20 10:45 2022

Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:

 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Ըստ նախնական տվյալների բախվել է 29 ավտոմեքենա. կա երկու տուժած:

 

 

Դավթաշենի կամուրջը դեպի Կոմիտասի պողոտա միակողմանի բացվել է:

 

 

Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։