«Մարդ լինելը կեղծ ու անտարբեր ժպիտը չէ». Սարգիս Գրիգորյանը 43-րդ տարեդարձի առթիվ լուսանկար է հրապարակել


«Մարդ լինելը կեղծ ու անտարբեր ժպիտը չէ». Սարգիս Գրիգորյանը 43-րդ տարեդարձի առթիվ լուսանկար է հրապարակել
Դեկտեմբեր 19 19:33 2022

Դերասան, ռեժիսոր Սարգիս Գրիգորյանը ծննդյան 43-րդ տարեդարձի առթիվ ընտանեկան լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Որքան մեծանում , այնքան հասկանում ես, որ մարդ լինելն ամենա դժվար ու կարևոր առաքելությունն է:Ու նաև տեսնում եմ, որ մարդկանց մեջ, գրեթե մարդ չի մնացել:
Մա՛րդ...մարդ լինելը կեղծ ու անտարբեր ժպիտը չէ, շահամոլ ընկերասիրությունը չէ, փողն ու փառքը չէ, էժան ու անգրագետ գլուխ գովելը չէ, անեկդոտի վրա ստից ծիծաղելը չէ...չէ, չէ, չէյերը ցավոք ամեն տարի գնալով շատանում են:Ու արժեզրկում մարդուն:Մա՛րդ..հասկանում եմ, որ ես էլ եմ մարդ, որ ես էլ նույն սխալներից ունեմ, որ իմ մեջ էլ կա մարդկային պիղծ նախանձն ու շահամոլությունը` հանունի համար անտարբեր ծիծաղն ու տխմար դեմքի արտահայտությունը...կա, կա կա, որովհետև մարդ եմ:
Սակայն ամեն օր Աստծուն հավատալով պայքարում եմ դրա դեմ` ինձ տեղը դնելով, իմ հետ կռիվ տալով, ինձ պատժելով` շատերի աչքին կոպիտ ու անտակտ երևալով, «քաղաքավարության կանոնները» չպահելով, անհասկանալի ու սառը թվալով...Միգուցե և այդպես է, բայց ավելի լավ է այդպես` մենակ, կամ քչով, քան խաբելով ինքս ինձ: Գիտեմ դժվար ու ՈՉ ծննդյան բարեմաղթանք գրեցի, բայց գրեցի այն ինչ էս պահին ուզեցի ասեմ:Կներեք, որ մի փոքր անտակտ, անքաղաքավարի ու բռի ստացվեց` սակայն անկեղծ: Այսօր դառա 43 տարեկան մարդ: Շնորհավոր ամանոր ու Սուրբ Ծնունդ»: