«Մինչև 2018-ը ոչ մի արցախցու մտքով այսպիսի բան չէր անցնի, հակառակը, մենք մեզ աշխարհի տերն էինք զգում»․ Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյան


«Մինչև 2018-ը ոչ մի արցախցու մտքով այսպիսի բան չէր անցնի, հակառակը, մենք մեզ աշխարհի տերն էինք զգում»․ Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյան
Դեկտեմբեր 19 19:20 2022

«Թող զարմանալի չթվա, բայց Արցախն այսօր մենակ է մնացել, ինքն իր հետ մենակ, ոչ մեկը մատը մատին չի խփում, չի էլ ուզում խփի, կարծես Արցախն այս մարդկանց համար ընդհանրապես գոյություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։

Նրա խոսքով՝ արցախցիներն ամեն օր արթնանում են այն հույսով, որ Բերձորի ճանապարհը բացվելու է, կյանքը շարունակելու է բնականոն հունով ընթանալ: Հենց այդ հույսն է իրենց ապրեցնում, բայց մյուս կողմից՝ կա նաև հիասթափություն.

«Մենակ ենք զգում, փոխանակ օր օրի վրա մի բան արվի, ընդհակառակը, կարծես, այդպես էլ պետք է լինի, թե ինչքա՞ն ժամանակ փակ կմնա, ո՞նց կլինի, ի՞նչ կանեն․․․

 

Ավելին՝ 168.am