Հայ-ադրբեջանական սահմանին չմտածված քայլերը կարող էին հանգեցնել տարածաշրջանային պատերազմի. Զաս


Հայ-ադրբեջանական սահմանին չմտածված քայլերը կարող էին հանգեցնել տարածաշրջանային պատերազմի. Զաս
Դեկտեմբեր 19 16:00 2022

Հայ-ադրբեջանական սահմանին չմտածված քայլերը կարող էին հանգեցնել տարածաշրջանային պատերազմի։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մամուլի ասուլիսի ընթացքում։

 

 

Զասը պատասխանել է այն մեկնաբանությանը, թե ՀԱՊԿ-ը ցանկանում է հեռանալ Հայաստանից։ « Դե իհարկե ոչ։ Այդ մասին են վկայում այն միջոցառումները, որոնք իրականացվել են այս տարի։ Երեք անգամ պետությունների ղեկավարները հավաքվել են, քննարկել իրավիճակը սահմանին։ ՀԱՊԿ առաքելություն է ուղարկվել սահման։ Մշակվել է Հայաստանին օգնության ցուցաբերման որոշման նախագիծ։ Բոլոր անհրաժեշտ քայլերն արվել են»։ Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ինքն էլ է եղել առաքելության կազմում։

 

«Պետք է հասկանալ այդպիսի քայլերի հետևանքները։ Դա կարող է բերել ընդհուպ մինչև տարածաշրջանային պատերազմի՝  մի քանի պետությունների մասնակցությամբ»,- ասել է Զասը։