Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով 4 ամսական երեխային հնարավոր չի եղել Երևան տեղափոխել. նրա բուժումը սկսել են Ստեփանակերտում


Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով 4 ամսական երեխային հնարավոր չի եղել Երևան տեղափոխել. նրա բուժումը սկսել են Ստեփանակերտում
Դեկտեմբեր 19 15:48 2022

Արցախի Հանրապետության «Արևիկ բուժմիավորում»-ում ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

 

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արևիկ» բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանն ընդգծեց, որ երեխային Երևան տեղափոխելու անհրաժեշտություն կար դեռ 2 օր առաջ, սակայն, քանի որ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, երեխային Երևան տեղափոխելը հնարավոր չի եղել:

 

 

«Այդ իսկ պատճառով  մենք երեխայի բուժումը սկսեցինք մեզ մոտ՝ խորհրդակցելով  Երևանի մեր գործընկերների հետ: Ներկա պահին, եթե ճանապարհը այսօր բացվի էլ, այս ավելի ծանր ու բարդացած վիճակում հարց  է՝ արդյոք  երեխան կկարողանա՞  այդքան երկար ճանապարհ հաղթահարել»,- ասաց Կարեն Մելքումյանը: