Բոլորդ սպասում եք փոփոխությունների, ես պայքարելու եմ արդարության համար և անտարբերության դեմ․ Ռուբեն Վարդանյան


Բոլորդ սպասում եք փոփոխությունների, ես պայքարելու եմ արդարության համար և անտարբերության դեմ․ Ռուբեն Վարդանյան
Դեկտեմբեր 19 11:38 2022

Վստահ եմ, որ հաղթահարելու ենք այս ամեն ինչը  և գնալու ենք առաջ։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

 

«Հասարակության առողջ մասը  ուզում է և պատրաստ է փոփոխությունների, դուք բոլորդ պատրաստ եք և սպասում եք այդ փոփոխություններին և գնանք այդ ճանապարհով։ Ես պայքարելու եմ արդարության ու անտարբերության դեմ։ Ամեն ինչ անելու եմ, որ անտարբերությունը դուրս գա»,- ասաց Վարդանյանը։

 

Պետնախարարը նշեց, որ ստեղծված իրավիճակը հաղթահարելու միակ ճանապարհը միասնականությունն է։