168 ժամ է արդեն՝ բլոկադայի մեջ ենք. կյանքը շարունակվում է, մենք գնում ենք առաջ․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)


168 ժամ է արդեն՝ բլոկադայի մեջ ենք. կյանքը շարունակվում է, մենք գնում ենք առաջ․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)
Դեկտեմբեր 19 10:19 2022

168 ժամ է արդեն՝ մենք բլոկադայի մեջ ենք։ Կյանքը շարունակվում է, մենք գնում ենք առաջ, ոչ մի բան չի փոխվել մեր որոշման մեջ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

 

Ինչպես նշել է ԱՀ պետնախարարը, նախորդ օրը եղել է Մարտունիում, մեկ օր առաջ՝ Մարտակերտում, իսկ այսօր լինելու է Ասկերանում։ Նա որոշ մանրամասներ ներկայացրեց Մարտունու հանդիպումից, ինչից հետո ուղիղ եթերն անսպասելի ընդհատվեց։

 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդհատման պատճառն ինտերնետային կապի անջատումն է եղել։

 

«Ուղիղ միացումը ընդհատվեց ինտերնետի անջատման պատճառով։  Կհանդիպենք վաղը»,- գրել է Վարդանյանը: