Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի վրա բախվել են 3 «BMW», «Kia Sorento»-ն ու «Opel Astra»-ն. կա վիրավոր


Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի վրա բախվել են 3 «BMW», «Kia Sorento»-ն ու «Opel Astra»-ն. կա վիրավոր
Դեկտեմբեր 18 21:03 2022

Դեկտեմբերի 18-ին, ժամը 16։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա․ կա տուժած։

 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1991 թ․), «Ford Transit» (վարորդ՝ Ա․ Պ․), «Kia Sorento» (վարորդ՝ Ա․ Մ․), «BMW» (վարորդ՝ Գ․ Գ․) և «Օpel Astra» (վարորդ՝ Գ․ Դ․) մակնիշների ավտոմեքենաները։

 

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Ա․ Հ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

 

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնը։