Երևանում թալանել են հայտնի ոսկերչական գործարանը․ տարել են մոտ 350 հազար դոլարի ոսկյա զարդեր․ shamshyan.com


Երևանում թալանել են հայտնի ոսկերչական գործարանը․ տարել են մոտ 350 հազար դոլարի ոսկյա զարդեր․ shamshyan.com
Դեկտեմբեր 17 13:54 2022

Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Արշակունյաց պողոտա 14 հասցեում գործող «Էմիլ Գրիգորյանի» անվան Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ խանութ-սրահի աշխատակցից, ով հայտնել է, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են խանութի դռան ապակին, ապա շերտավարագույրը և խանութից գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր։

 


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գողության փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները գույքի պահպանության պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել, ապա քննչական բաժին են ներկայացրել ոսկերչական գործարանի անվտանգության 1 աշխատակցի և ևս 1 հոգու։ 

 

Նշվում է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են 350 հազար դոլարի ոսկյա զարդեր։